Թուրքիան մտադիր չէ հրաժարվել իրանական գազից ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով: Այս մասին CNN Turk-ին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Ես ավելի վաղ նախկին նախագահ Օբամային ասել եմ՝ կներեք, բայց մենք իրանական գազ ենք գնում: Որտեղի՞ց ես այն ձեռք բերեմ, եթե ոչ Իրանից: Իմ քաղաքացիներն առանց այդ գազի կմրսեն ձմռանը: Այդ նույն խոսքերը ես փոխանցել եմ նաև նախագահ Թրամփին»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ չնայած Թուրքիայի և Իրանի միջև առկա տարաձայնություններին՝ Անկարան չի միանա Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցներին: