Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվս մեկ #քայլ ենք անում և ավարտում այս պատմությունը». Փաշինյանը հրապարակեց վաղվա գործողությունների պլանը

22:50, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Եվս մեկ #քայլ ենք անում և ավարտում այս պատմությունը». Փաշինյանը հրապարակեց վաղվա գործողությունների պլանը

Հանրահավաքի վերջում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը ժամը 19:00-ին սպասվում է հերթական հանրահավաքը: Անհնազանդության գործողությունները մեկնարկելու են ժամը 12:00-ից՝ փակվելու են փողոցներ, կամուրջներ, շենքեր, հայտարարվում է մեծ թափով գործադուլ ու դասադուլ:

«Ինձ ասացին, որ արդեն մոտ 80 բեռնատար կա Երևան-Սևան մայրուղում, դրանց վարորդներին կոչ եմ անում վաղը մտնել Երևան և շրջափակել փողոցները: Կոչ եմ անում՝ 12:05-ին ամբողջ հանրապետության տարածքում ընթացքի մեջ գտնվող մեքենաները 20 րոպեով ուղղակի դադարեցնել երթևեկությունը: Պատկերացրեք՝ մեքենան վարում ենք, եկավ 12:05-ն, ուղղակի կանգնում ենք՝ 20 րոպե: Ես ինքս գործողությունները կսկսեմ վաղը 12:00-ից՝ Լամբադա կամուրջից դեպի Կոմիտասի պողոտա իջնող տարածքից: Եվ ուրեմն, ՀՀ-ում ստեղված ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղթել է: Եվ այդ հաղթանակը պետք է ճանաչվի ՀՀԿ-ի ԱԺ խմբակցության կողմից: Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

37242 | 1
Facebook