ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի վերաքննիչ դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի մասին հրամանագիրը որակել է որպես ԱՄՆ-ի Սահմանադրության խախտում, հաղորդում է The Hill պարբերականը:
Դատավորների մեծ մասը համարել է, որ փաստաթուղթը «հակասահմանադրական է» և «թշնամական վերաբերմունք է արտահայտում իսլամի հանդեպ»:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանում Թրամփի հրամանագրի դեմ որոշում է կայացվում, որով ժամանակավորապես արգելվում է ԱՄՆ մուտքը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալների համար:
2017թ. հոկտեմբերին ամերիկյան մի շարք նահանգների դաշնային դատավորները արգելք դրեցին այդ հրամանագրի վերջին տարբերակի վրա՝ այդպիսով թույլ չտալով հրամանագրին ուժի մեջ մտնել:
Եթե հրամանագիրն ուժի մեջ մտներ, ապա կարգելվեր ԱՄՆ մուտքը Սուդանի, Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի և Եմենի, ինչպես նաև Վենեսուելայի և ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար: