Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Մամեդյարովը հայտնել է Արցախի հարցով «հստակեցված» բանակցությունների մասին

13:00, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Մամեդյարովը հայտնել է Արցախի հարցով «հստակեցված» բանակցությունների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Journal Du Parlement պարբերականին, որում հայտարարել է, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան» լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Այս մասին Մամեդյարովն ասել է Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն արցախյան հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից վճռական քայլեր է ակնկալում:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերը, սակայն կարծում ենք, որ առավել վճռական և գործող քայլեր են անհրաժեշտ հակամարտության կարգավորման համար»,- ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ ներկայիս բանակցային գործընթացում որոշակի ինտենսիվություն, հստակություն և տրամաբանություն կա:

| | |
5635 | 0
Facebook