Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

22:00, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի արևելյան ափին 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի երեկոյան: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնել է չինական սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հուվենիեն շրջանի ծովային տարածքում, որտեղ մի քանի օր առաջ 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվում է 12 կմ խորության վրա:

Փետրվարի 6-ին ևս 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ կղզու հյուսիս-արևելքում գտնվող Հուալյան շրջանի ափին: Երկրաշարժի օջախը գտնվում է 11 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով վեց մարդ է զոհվել, 260-ը վիրավորվել են, 67-ը համարվում են անհայտ կորած:

| | |
5182 | 0
Facebook