Ֆրանսիայի հարավում 2 ռազմական ուղղաթիռ են միմյանց բախվել, հաղորդում է Var-matin-ը:
Դեպքը տեղի է ունեցել Պրովանս Ալպեր Լազուր ափ շրջանում: Ուղղաթիռում ընդհանուր առմամբ 5 մարդ է գտնվել: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում:
Դեպքի պատճառները հայտնի չեն:
Reuters-ի տեղեկություններով՝ ուղղաթիռները պատկանել են ռազմական դպրոցին:
Դեպքի հետևանքով ուղղաթիռում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են: Սակայն նշվում է, որ այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: