Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արամ Մանուկյանին ամեն ձև ձեռ են առնում. տունը՝ քանդած, արձանը՝ բաղնիքի խալաթով». օգտատերերի արձագանքն՝ Արամ Մանուկյանի արձանի էսքիզին

11:15, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
«Արամ Մանուկյանին ամեն ձև ձեռ են առնում. տունը՝ քանդած, արձանը՝ բաղնիքի խալաթով». օգտատերերի արձագանքն՝ Արամ Մանուկյանի արձանի էսքիզին

Երեվանից համացանցը քննարկում է հայ նշանավոր պետական, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը, որն օգտատերերի կողմից քննադատությունների է արժանացել:

Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ներկայացնելով արձանի էսքիզը, տեղեկացրել է, որ արձանն ընտրվել է մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև որոշման նախագիծը ներկայացվել ավագանուն։ Նրա խոսքով՝ ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է արտահայտվել նախագծին։

«Ելք»-ի անդամը նշել է, որ փետրվարի 13-ին ավագանու նիստի ընթացքում որոշումը քվեարկության կդրվի։ «Մրցութային հանձնաժողովում եղել են դաշնակցության հայտնի ներկայացուցիչներ... Ահավոր չեմ հավանել, դեմ եմ քվեարկել։ Վայելեք»,- հավելել է նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նույնպես մեկնաբանել է արձանի էսքիզը՝ կարծիք հայտնելով, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ ձևավորվող հակազդեցությունը պետք է հիմք հանդիսանա մրցույթի արդյունքները չեղարկելու և նոր մրցույթ հայտարարելու համար։ «Ավագանու «Ելք» խմբակցությունում կքննարկենք այս հարցը և կտեսնենք, թե ինչ և ինչպես է հնարավոր փոխել»,- գրել է նա՝ հավելելով, որ ինքն անձամբ հավանել է մի քանի մրցութային նախագծեր, որոնք Արամ Մանուկյանին ներկայացնում են որպես պետական-քաղաքական գործիչ և ոչ թե այսպիսի ինքնամփոփ կերպար։

Ստորև առանձնացրել ենք նաև ֆեյսբուքյան օգտատերերից մի քանիսի գրառումները. «Արձա՞ն է, թե՞ ծաղրածու», «Ոնց որ խալաթով լինի», «Արամ Մանուկյանին ամեն ձև ձեռ են առնում. տունը՝ քանդած, արձանը՝ բաղնիքի խալաթով», «Արամ Մանուկյանը՝ կուլոկի մեջ»:

Նշենք, որ Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի կազմում արվեստաբաններ են, ճարտարապետներ, դաշնակցականներ ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի կազմը
Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի կազմը

9081 | 3
Facebook