Իտալացի պատգամավոր Միքելե Նիկոլետին ընտրվել է ԵԽԽՎ նախագահ այսօր բացված ձմեռային նստաշրջանի շրջանակներում: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի կայքում:
Նշենք, որ որ նա այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր:
Նիկոլետին ԵԽԽՎ անդամ է 2013-ից, 2014-ից գլխավորում է ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակությունը, իսկ 2016-ից՝ սոցիալիստների գլխավոր խումբը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պեդրո Ագրամունտը հայտարարեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնն ինքնակամ լքելու մասին՝ կապված առողջական վիճակի հետ:
«Անձամբ ճանաչելով Նիկոլետտիին, վստահորեն կարող եմ փաստել, որ նման սկզբունքային, լուրջ, օբյեկտիվ, արդար և խիստ հավասարակշռված մարդը բարձր է պահելու Վեհաժողովի վարկանիշը։
Բարձր դասելով ժողովրդավարական սկզբունքները, Նիկոլետտին առաջիններից մեկն էր, որ ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված Ագրամունտի դեմ, նախաձեռնելով Վեհաժողովի առողջացմանն ու ինքնամաքրմանը տանող մի շարք քայլեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Կարապետյանը: