Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանը քննադատել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
«Հիսուս Քրիստոսը ծնվել է Պաղեստինում, Երուսաղեմում, սակայն սատանան և համաշխարհային ամբարտավանությունը ցանկանում են կիսել Պաղեստինն, այն դեպքում, երբ Պաղեստինը, Երուսաղեմն ու Բայթ ալ Մոքադասը պատկանում են բոլոր կրոններին, և ոչ թե մեկ կոնկրետ մարդու կամ մարդկանց խմբի»,- ասել է արքեպիսկոպոսը Թավրիզում սուրբծննդյան տոնակատարության ժամանակ:
Նա նշել է, որ Իրանի հայերն ապրում են Իսլամական Հանրապետությունում իրենց մյուս հայրենակիցների հետ հավասար պայմաններում:
«Մուսուլմանների հետ մենք եղբայրներ ենք»,- հավելել է Չիֆթչյանը:
Գործակալությունը նշում է, որ Իրանի տարբեր քաղաքներում 80-120 հազար հայ է բնակվում: