Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն թարմացրել է Արցախ այցելածների «սև ցուցակը»

14:45, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ.
Բաքուն թարմացրել է Արցախ այցելածների «սև ցուցակը»

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ թարմացվել է 2017թ. առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելածների «սև ցուցակը»:

«Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց» ցուցակում մոտ 600 մարդու անուն կա: Այս տարի ադրբեջանական կողմին մոտ 10 մարդ է դիմել՝ խնդրելով ցուցակից հեռացնել իրենց անունները: Նրանց մի մասի անունները հեռացվել են ցուցակից, մյուսների դիմումները դեռևս դիտարկվում են»,- ասել է Գաջիևը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև մեկնաբանել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններն այդ հարցով շարունակում են աշխատել թուրքական կողմի հետ:

15393 | 0
Facebook