Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալաշկերտ»-ը կհամագործակցի բրազիլական «Ֆլումինենսե»-ի հետ

20:00, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Ալաշկերտ»-ը կհամագործակցի բրազիլական «Ֆլումինենսե»-ի հետ

Այս օրերին Ռիո Դե Ժանեյրոյում գտնվող «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը դեկտեմբերի 17-ին հանդիպել է բրազիլական հեղինակավոր «Ֆլումինենսե» ակումբի ղեկավարության հետ: «Ալաշկերտ»-ի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին և հարուստ պատմությանը, եղել են ակումբի թանգարանում և մարզադաշտում, ապա հանդիպել են «Ֆլումինենսե»-ի փոխնախագահ, ակումբի ֆուտբոլային նախագծերի համակարգող Մարսել Ջանեկինիի հետ: Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության կետերը և համաձայնության եկել համատեղ ծրագրերի շուրջ: Սպասվում է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ին վարձակալական հիմունքներով կմիանան երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ «Ֆլումինենսե»-ից: Համագործակցության շրջանակներում նախատեսված է նաև փորձի փոխանակում երկու ակումբների ներկայացուցիչների միջև և «Ալաշկերտ»-ի մարզիչների վերապատրաստում Բրազիլիայում: Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու դեպքում «Ալաշկերտ»-ը ստուգողական հանդիպումներ կանցկացնի ինչպես «Ֆլումինենսե»-ի, այնպես էլ` «Բոտաֆոգո»-ի հետ, որի հետ ավելի վաղ մեր ակումբի ղեկավարոթյունը համաձայնության էր եկել համագործակցության վերաբերյալ: Չի բացառվում, որ ապագայում «Ֆլումինենսե»-ն և «Ալաշկերտ»-ը համատեղ ջանքերով ֆուտբոլային ակումբ հիմնեն Հայաստանում: Նմանատիպ փորձ բրազիլական ակումբն արդեն ունի, քանի որ այդպիսի նախագիծ է իրագործում Սլովակիայում:

3691 | 0
Facebook