Համացանցի օգտատերերը 34,5 դոլար արժողությամբ երկարաճիտ կոշիկ են հայտնաբերել, որը 2017թ. ամենաթանկ կոշիկի կրկնօրինակն է, հաղորդում է Footwear News կայքը:
Թանկարժեք կոշիկի կրկնօրինակը թողարկվել է Indigo անվանումով: Կրկնօրինակը բարձրակրունկ է, եռանկյունաձև կրունկով:
Կայքը նաև ընթերցողներին առաջարկել է ուշադրություն դարձնել 10 հազար դոլար արժողությամբ Saint Laurent երկարաճիտ կոշիկի վրա:
Դեկտեմբերի 15-ին Saint Laurent երկարաճիտ կոշիկը՝ պատված բյուրեղներով, 2017թ. ամենաթանկ կոշիկների ցուցակում երկրորդ տեղն էր զբաղեցրել: