Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չստացված կողոպուտը ծիծաղեցրել է ողջ համացանցը

23:30, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Չստացված կողոպուտը ծիծաղեցրել է ողջ համացանցը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ուեսթոն քաղաքում տեղի է ունեցել կողոպուտի փորձ, որը ծիծաղեցրել է ողջ համացանցը, գրում է WSYN-ը: Տեսանյութում զինված հանցագործը մտնում է խանութ, գնումներ անում ու մոտենում գանձապահին: Երբ գանձապահն զբաղված է լինում հաշվումներով, գողը հանում է ատրճանակն ու պահելով նրա վրա՝ պահանջում տալ դրամարկղում եղած ողջ գումարը: Նա մի քանի անգամ կրկնում է պահանջը, սակայն անվախ գանձապահը չի ենթարկվում, փոխարենը սևեռուն հայացքով նայում է գողին: Այդ ժամանակ գողը վերցնում է իր քաղցրավենիքների տոպրակն ու հուսախաբ լքում տարածքը:

Նրան արդեն որոնում է ոստիկանությունը, նա կասկածվում է մի քանի այլ զինված կողոպուտներ անելու համար:

10264 | 0
Facebook