Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

10:20, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան պաղեստինցիների հրթիռային հարվածների՝ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքում տեղակայված 2 դիրքերի ուղղությամբ: Այս մասին ասվում է Իսրայելի զինված ուժերի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Գազայի հատվածի սահմանների մոտ իսրայելական մի քանի բնակավայրեր հրթիռակոծման էին ենթարկվել պաղեստինյան տարածքից:

Տուժածների և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշենք, որ կոնֆլիկտը կրկին սրացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել:

8839 | 3
Facebook