Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գիտնականները դարձյալ ահազանգում են աղի վտանգի մասին

21:35, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Գիտնականները դարձյալ ահազանգում են աղի վտանգի մասին
     Ամերիկացի, բելգիացի և գերմանացի գիտնականները հայտնել են աղի վտանգի մասին: Աղի չարաշահումը վնաս է հասցնում ստամոքսի միկրոֆլորային և հանգեցնում մի շարք հիվանդությունների: Այս մասին գրում է Nature ամսագիրը:
     Գիտնականներն ուսումնասիրել են մկների կղանքը, որոնք մեծ քանակությամբ աղ պարունակող սնունդ են կերել: Պարզվել է, որ կրծողների մոտ նվազել է Lactobacillus murinus բակտերիայի քանակը: Եվ դրանից հետո կենդանիների մոտ ավտոիմունային էնցեֆալոմիելիթ և հիպերթենզիա է հայտնաբերվել:
     Իսկ մարդկանց վրա փորձնական հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ քանակությամբ աղի օգտագործումը հանգեցնում է բակտերիաների քանակի նվազեցմանը, ինչպես նաև հիպերթենզիայի առաջացմանը:
47962 | 0
Facebook