2017թ. զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաք է ճանաչվել Հոնկոնգը: 9 ամսվա ընթացքում Հոնկոնգ է այցելել մոտ 25,7 միլիոն մարդ:
Այս մասին վկայում են Euromonitor International վերլուծական ընկերության զեկույցվում հրապարակված տվյալները:
Առաջին տասնյակում են հայտնվել Բանգկոկը (մոտ 23 միլիոն մարդ), Լոնդոնը (19,8 միլիոն մարդ), ինչպես նաև Սինգապուրը, Մակաոն, Դուբայը, Փարիզը, Նյու Յորքը, Շենչժենն ու Կուալա Լուպուրը:
Euromonitor International-ը բրիտանական վերլուծական ընկերություն է: Ամենաճանաչված քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը կազմվում է արդեն 10 տարի՝ աշխարհի 100 երկրների տվյալների հիման վրա: Վերլուծաբանները հաշվի են առնում զբոսաշրջիկների մասին տվյալները, որոնք այս կամ այն քաղաքում 24 ժամից ավել են անցկացրել՝ անկախ այցի նպատակից: