Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Microsoft-ը դատի է տվել Թրամփի վարչակազմին

16:45, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Microsoft-ը դատի է տվել Թրամփի վարչակազմին
     Microsoft ընկերությունը Փրինսթոնի համալսարանի հետ համատեղ անօրինական ներգաղթյալ երեխաների շահերը պաշտպանելու համար դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որպեսզի թույլ չտա դադարեցնել DACA ծրագիրը, հաղորդում է Bloomberg-ը:
     Նշվում է, որ ծրագիրը հետաձգել է մանուկ հասակում ԱՄՆ մեկնած ավելի քան 700 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսումը:
     Հայցում ասվում է, որ ծրագրի դադարեցումն անօրինական է և հակասահմանադրական:
     Թրամփը ծրագրի դադարեցման մասին հայտարարել էր սեպտեմբերին, դա նրա նախընտրական խոստումներից մեկն էր:
    
    
7674 | 0
Facebook