Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում ձերբակալվել է Ավակովի որդին

19:20, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
Ուկրաինայում ձերբակալվել է Ավակովի որդին

Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը: Նա ձերբակալվել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությունի արդյունքում: Այս մասին հայտնել է ՆԳՆ նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան, գրում է ТАСС գործակալությունը:
     «Խուզարկությունն ավարտված է: Ես գիտեմ, որ Ալեքսանդրին տեղափոխելու են դատարան: Ուզում են զրկել նրան ազատությունից, որպեսզի կարողանան ճնշում գործադրել նախարարի որոշման վրա: Ինչքանով ինձ հայտնի է, խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, դրա համար վեցրել են նրա հեռախոսներն ու պլանշետները»,- ասել է նա:

6772 | 0
Facebook