Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է Կարմիր ծովի ափին նորարարական քաղաքի կառուցման ծրագրերի մասին, հաղորդում է Bloomberg-ը:
NEOM անվանումով քաղաքը կստեղծվի զրոյից: Սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 500 միլիարդ դոլար, միջոցները կհատկացնեն Սաուդյան Արաբիայի կառավարությունը, երկրի ինքնիշխան հիմնադրամն ու մասնավոր ներդրողները: Նախատեսվում է կամուրջ կառուցել, որը կմիացնի Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:
Քաղաքի տարածքը կկազմի 26 հազար քառակուսի կմ: NEOM քաղաքում կաշխատեն միայն ռոբոտները: Դրանց թիվը կգերազանցի քաղաքի բնակչությանը:
NEOM-ի համար առաջնային ոլորտներ կդառնան թվային տեխնոլոգիաները, էներգետիկան, բիոտեխնոլոգիան և մեդիան: