Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դարձյալ փախստականների կընդունի

10:50, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը դարձյալ փախստականների կընդունի

ԱՄՆ-ը վերսկսում է փախստականների ընդունման ծրագիրը, բայց միևնույն ժամանակ խստացնում է 11 երկրից գաղթականների ընդունման չափանիշները: Թե որ երկրների մասին է խոսքը՝ առայժմ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այդ երկրների քաղաքացիներին առաջիկա 3 ամսվա ընթացքում միայն հատուկ դեպքերում թույլ կտան ԱՄՆ մուտք գործել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հմապատասխան հրամանը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
     Նշվում է, որ այդ ծրագրի գործունեությունը դադարեցվել էր 120 օրով՝ կապված ԱՄՆ մուտքի թույլտվության կանոնների ընդհանուր խստացման հետ:
     ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ավելի խիստ վերահսկողության են ենթարկվելու այն երկրներից եկած փախստականները, որ սպառնում են ԱՄՆ անվտանգությունը:

7080 | 0
Facebook