Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանը դիպլոմներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ շրջանավարտների

15:46, ուրբաթ, 15 հունիսի, 2012 թ.
Բակո Սահակյանը դիպլոմներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ շրջանավարտների

Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:
     Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում և ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն:
     Նախագահ Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական և կդառնա բարի ավանդույթ:

9121 | 0
Facebook