Լեհաստանում 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է VIVO! առևտրի կենտրոնի այցելուների վրա, այս մասին հայտնում է RFM FM-ը: Մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել: Ոստիկանությունը ձերբակալել է չարագործին: Այժմ աշխատանքներ են տարվում հարձակման պատճառները և հնարավոր աջակիցներին պարզելու համար: