Վանուատուի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել Օբա կղզու ողջ բնակչությանը՝ Ամբաե հրաբխի չդադարող ժայթքման պատճառով:
Ավելի քան 8 հազար մարդ արդեն տեղափոխվել է տարհանման կենտրոններ, քանի որ հրաբուխը բազմաթիվ գյուղեր ծածկել է մոխրի հաստ շերտով: Կղզում տեղում են թթվային անձրևներ: Մինչև կիրակի օրվա ավարտը նախատեսվում է տարհանել բոլոր 11 հազար բնակիչներին՝ նրանց տեղափոխելով հարևան կղզիներ: