Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում կինը չի հասցրել ծննդասենյակ հասնել և ծննդաբերել է վերելակի մեջ

00:05, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Չինաստանում կինը չի հասցրել ծննդասենյակ հասնել և ծննդաբերել է վերելակի մեջ

Չինաստանի Վենյշան շրջանի քաղաքային հիվանդանոցներից մեկում հղի կինը բարձրացել է վերելակով, երբ հանկարծակի նրա մոտ ցավեր են սկսվել, հաղորդում է Mirror-ը:
     Նա ծննդաբերել է հենց վերելակի մեջ: Դեպքը տեսագրել են տեսանկարահանող սարքերը:
     Այն բանից հետո, երբ երեխան լույս աշխարհ է եկել, նրան մոր հետ պատգարակով տարել են ծննդասենյակ:
     Բարեբախտաբար, երեխան առողջ է ծնվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Չինաստանում կինը չի հասցրել ծննդասենյակ հասնել և ծննդաբերել է վերելակի մեջ
12495 | 0
Facebook