Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջորջ Քլունին դատի է տալու Voici ամսագրին՝ իր երեխաների լուսանկարներն առանց թույլտվության հրապարակելու համար

16:25, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ջորջ Քլունին դատի է տալու Voici ամսագրին՝ իր երեխաների լուսանկարներն առանց թույլտվության հրապարակելու համար

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ ֆրանսիական Voici ամսագրին՝ իր երեխաների լուսանկարներն առանց թույլտվության հրապարակելու համար: «Անցյալ շաբաթ Voici ամսագրի լուսանկարիչները մագլցել են մեր ցանկապատի վրայով, բարձրացել ծառը և այդտեղից ապօրինի լուսանկարել մեր երեխաներին: Լուսանկարիչնե՛ր, մի՛ կասկածեք, գործակալությունն ու ամսագիրը պատասխանատվություն են կրելու դատարանով՝ օրենքի ողջ խստությամբ: Դա է պահանջում մեր երեխաների անվտագությունը»,- ասել է Ջորջ Քլունին:
     Նշենք, որ ընտանիքն այժմ գտնվում է Իտալիայում՝ Ամալ և Ջորջ Քլունիների առանձնատանը:
     Երկվորյակներ Էլլա և Ալեքսանդր Քլունիները լույս աշխարհ են եկել հունիսին՝ Լոնդոնում: Ամուսինները դեռ չեն հրապարակել երեխաների պաշտոնական լուսանկարները:

Ջորջ Քլունին դատի է տալու Voici ամսագրին՝ իր երեխաների լուսանկարներն առանց թույլտվության հրապարակելու համար
Ջորջ Քլունին դատի է տալու Voici ամսագրին՝ իր երեխաների լուսանկարներն առանց թույլտվության հրապարակելու համար
15969 | 0
Facebook