Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականներն ապացուցել են, որ երաժշտությունն ազդում է խոսքի զարգացման վրա

02:10, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Գիտնականներն ապացուցել են, որ երաժշտությունն ազդում է խոսքի զարգացման վրա

Բրիտանացի հետազոտողները կարողացել են ապացուցել, որ երաժշտությունը մեծ ազդեցություն է ունենում մարդու խոսքի զարգացման վրա` բարելավելով այն: Խոսքը, որը ձևավորում է մարդը, շատ հաճախ աղավաղվում և խախտվում է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են աուտիկ խանգարումներով, դրանք կարող են առաջանալ ինսուլտի, թուլամտության կամ ուղեղի հետ կապված խնդիրների հետևանքով:
     Այն մարդիկ, ովքեր տառապում են խոսքի խանգարումներից` պահանջվում են կոնկրետ թերապիա և վարժություններ: Այսօր արդեն, գիտնականները պարզել են, որ խոսքի զարգացմանը նպաստում է երաժշտության ունկնդրումը, որը բարերար ազդեցություն է թողնում ուղեղի կարևոր հատվածի վրա` ստիպելով ակտիվ աշխատել: Արդյունքում զարգանում են նյարդային նոր կապեր, որոնք օգնում են կառուցել մարդկային խոսքը:
     Գիտնականները պնդում են նաև, որ երաժշտությունը կարող է արդյունավետ միջոց հանդիսանալ` վերականգնելով և բուժելով տարբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց` նրանց մոտ կայունացնելով բոլոր տեսակի հոգեկան տրավմաները:

9717 | 0
Facebook