Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ն Աժ-ում բոյկոտեց Սերժ Սարգսյանի ելույթը, քաղաքապետարանում՝ ոչ

15:00, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Ելք»-ն Աժ-ում բոյկոտեց Սերժ Սարգսյանի ելույթը, քաղաքապետարանում՝ ոչ
     Նոր գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին «Ելք»-ը բոյկոտել էր Սերժ Սարգսյանի ելույթը։ Այսօր՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ, որին ներկա էր ՀՀ նախագահն ու նաև ելույթ ունեցավ, այդպես չվարվեց, փոխարենը ոտքի չկանգնեց Սերժ Սարգսյանի մուտքի ժամանակ։
     «Եկել ենք այստեղ՝ մասնակցելու Երևան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին օրենքում նախատեսված ավագանու երկրորդ նիստին, որը թեպետ արարողակարգային է, բայց կրում է ֆորմալ նիստի բնույթ։ Չենք համարում, որ ավագանիում աշխատանքները սահմանափակվում են զուտ ֆորմալ նիստերին մասնակցելով»,- ասաց«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
4613 | 2
Facebook