Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ նախագահը՝ համատարած կրճատումների մասին

13:20, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
ՊԵԿ նախագահը՝ համատարած կրճատումների մասին

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ են լինում: Հարցին, թե հաստիքներն ուռճացված էին դրա համա՞ր են կրճատումները լինում, Հարությունյանն ասել է. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Դա կախված չէ նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել, հունվարի 1-ից առ այսօր 200-ից ավելի աշխատակից է աշխատանքից ազատվել»: Դիտարկմանը, թե ասում են, որ Ձեր կադրերին եք բերում ՊԵԿ համակարգ, Հարությունյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունները չեն հապատասխանում իրականությանը. «Իմ գալուց էլ բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, հիմա էլ նման բան չկա»։
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ շրջանառվող լուրերի հարկային ու մաքսային համակարգի շուրջ 500 աշխատողներ կրճատվելու են:

5299 | 0
Facebook