Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական հետախուզությունը Թրամփի շտաբի և Ռուսաստանի միջև կապերի առկայությունն ապացուցող փաստեր ունի. CNN

11:40, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Բրիտանական հետախուզությունը Թրամփի շտաբի և Ռուսաստանի միջև կապերի առկայությունն ապացուցող փաստեր ունի. CNN

Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների հետախուզական ծառայությունները բացահայտել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը կապեր է ունեցել ռուսաստանյան ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ` անհատ քաղաքացիների հետ: Այս տեղեկատվությունը փոխանցվել է ամերիկյան գործընկերներին, երեկ հաղորդել է CNN հեռուստաալիքն` իր աղբյուրներին հղմամբ:
     Ամերիկյան հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են սակայն, որ բրիտանական հետախուզությունը նպատակադրված հետապնդման չի ենթարկել Թրամփի թիմին, իսկ Ռուսաստանի հետ կապերի առկայությունն ապացուցող տվյալներն ստացվել են պատահմամբ` Ռուսաստանի քաղաքացիների ավանդական հետապնդման արդյունքում:

7850 | 0
Facebook