Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փիթը ցանկանում է հաշտվել Ջոլիի հետ

21:15, ուրբաթ, 07 ապրիլի, 2017 թ.
Փիթը ցանկանում է հաշտվել Ջոլիի հետ
     Հոլիվուդյան դերասանը պատրաստ է հանուն երեխաների հաշտվել նախկին կնոջ հետ, գրում են միջազգային լրատվամիջոցները՝ նշելով, որ Ջոլին ու Փիթն սկսել են նորից հանդիպել: «Չնայած ամեն ինչին՝ Փիթը պատրաստ է հաշտվել նրա հետ, որպեսզի երեխաները երջանիկ ընտանիքում ապրեն: Երեխաները գլխավորն են Փիթի կյանքում, ուստի Ջոլիի հետ միությունը ամենալավ բանն է, որ կարող է նա անել»,- հայտարարել է ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը:
     Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը ծանոթացել են 2003-ին՝ «Տեր և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում: Աստղային զույգը միասին ապրել է ավելի քան 10 տարի՝ դաստիարակելով 6 երեխաների, որոնցից երեքը որդեգրած են: 2016-ին Ջոլին դիմել է ապահարզանի: Համաձայն լուրերի՝ բաժանման պատճառ հանդիսացել է ոչ թե կողմերից մեկի դավաճանությունն, այլ աստղային զույգի բնավորության գծերի անհամատեղելիությունը:
10567 | 0
Facebook