Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել է Intimissimi-ի գովազդային հոլովակում: Նա գովազդում է բրենդի նոր ստեղծագործությունը՝ Eleonara կրծկալը: Իրինան իտալական ապրանքանիշի դեմքն է դարձել 2006 թվականից:
«Ուրախ եմ լինել Intimissimi ընտանիքի մի մասը»,- ցանցում հայտնված նոր տեսանյութն այսպես է մեկնաբանել Իրինան:
Հիշեցնենք նաև, որ սուպերմոդելը Բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի ընկերուհին է և նրանք սպասում են իրենց առաջնեկին: