Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուժ կկիրառվի, եթե դրա կարիքը լինի»․ ոստիկանապետ

17:00, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Ուժ կկիրառվի, եթե դրա կարիքը լինի»․ ոստիկանապետ

«Արդյո՞ք ոստիկանությունը բռնի ուժ կկիրառի երթի մասնակիցների նկատմամբ»,- Հանրապետության հրապարակում հարցրեց լրագրողը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով ի պատասխան ասաց․ «Եթե դրա կարիքը լինի, մենք գործելու ենք օրենքի սահմաններում»։ Նա նաև հորդորեց՝ այնպիսի արարքներ չգործել, որոնք կստիպեն իրենց ուժ կիրառել․ «Մենք լավատես ենք, հուսով ենք՝ ժողովրդի կողմից արտառոց դեպքեր չեն լինի»: Իսկ լրագրողների դիտարկմանը, թե աննախադեպ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել հրապարակում, ո՞րն է պատճառը, ոստիկանապետն ասաց, որ հասարակական կարգ են պահում։

«Ուժ կկիրառվի, եթե դրա կարիքը լինի»․ ոստիկանապետ
5068 | 0
Facebook