Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա»․ Սթոլթենբերգ

16:24, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա»․ Սթոլթենբերգ

Ուկրաինան խնդրել է ոչ թե իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել, այլ ավելի շատ աջակցություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Հռոմ կատարած այցի ժամանակ, հաղորդում է իտալական Ansa-ն։

«Երբ անցյալ շաբաթ այցելեցի Ուկրաինա, ուկրաինացիները չխնդրեցին ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել։ Նրանք ավելի շատ աջակցություն են խնդրել»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ իր ուժերը տեղակայել Ուկրաինայում։

1448 | 0
Facebook