Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բելառուսը կմիանա Ռուսաստանի միջուկային զորավարժություններին»․ Պուտին

14:30, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Բելառուսը կմիանա Ռուսաստանի միջուկային զորավարժություններին»․ Պուտին

Բելառուսը կմիանա Ռուսաստանի միջուկային զորավարժություններին՝ երկրորդ փուլում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, երեք փուլ կլինի։

«Քանի որ Բելառուսի տարածքում տեղակայված է ոչ ռազմավարական միջուկային զենք, մենք առաջարկեցինք մեր ընկերներին, դաշնակիցներին՝ մասնակցել զորավարժություններին։ Այդ մասին խնդրել էր նաև Բելառուսի նախագահը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Պուտինի խոսքը։

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գլխավոր շտաբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ սկսել է նախապատրաստվել Հարավային օկրուգի հրթիռային կազմավորումների զորավարժությունների անցկացմանը՝ ավիացիայի և ռազմածովային ուժերի ներգրավմամբ:

1246 | 0
Facebook