«Իշխանություններն սկսում են գիտակցել, որ գնալով անհնար է դառնում մարդկանց պոռթկումը ճնշելը։ Խոստացան երջանկություն՝ մարդկանց դժբախատցրեցին, խոստանում են տարածքային ամբողջականություն և ինքնիշխանություն, սակայն տեսնում ենք, որ ինքնիշխանությունից բան չի մնացել, տարածքն էլ գնալով փոքրանում է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ ԱԺ շենքի մոտ կանգնած էր ոստիկանության սպայական կազմը, նրա կարծիքով, կարմիրբերետավորներին, հավանաբար, հրապարակի մոտ են կենտրոնացրել։