Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»․ Պեսկով

14:54, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 9-ին լրագրողներին հայտնել է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։

«Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմաններում նման պահանջ (ՌԴ զինվորականների տեղակայում) այլևս չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերմանը։ Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»,- ասել է Պեսկովը։

3429 | 1
Facebook