Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը՝ Սարալանջի փողոցի ճանապարհահատվածում

16:20, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը՝ Սարալանջի փողոցի ճանապարհահատվածում

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Սարալանջի փողոցում՝ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչև 11.00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում:
     Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունում»,-նշված է Քաղաքապետարանի հաղորդագրությունում։

3215 | 0
Facebook