Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան, առավել քան երբևէ, հեռու է ԵՄ անդամակցությունից. Գերմանիայի արտգործնախարար

12:35, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
Թուրքիան, առավել քան երբևէ, հեռու է ԵՄ անդամակցությունից. Գերմանիայի արտգործնախարար

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Այսօր Թուրքիան, առավել քան երբևէ, հեռու է Եվրոմիության անդամ դառնալուց»:

Ինչպես նշում է Reuters-ը, Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միշտ էլ կասկածներ է ունեցել` արդյոք պե՞տք է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ևս անդրադարձել է Թուրքիայի` ԵՄ անդամակցմանը: Նա հայտարարել է, որ Անկարայի կողմից ԵՄ-ի հասցեին հնչեցված վիրավորանքներն, ինչպես նաև հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո տեղի ունեցող ներքաղաքական բռնաճնշումները վկայում են, որ ներկայում ոչինչ չի կարող նպաստել այդ երկրի՝ ԵՄ անդամ դառնալուն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ քանի դեռ Թուրքիան չի ցանկանում առաջնորդվել եվրոպական չափորոշիչներով, այդ երկիրը ԵՄ-ում տեղ չունի:

8145 | 0
Facebook