ՄԱԿ-ին անհապաղ անհրաժեշտ է 4,4 միլիարդ դոլար, որպեսզի կանխի հումանիտար աղետը Եմենում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Նիգերիայում: Այս միջոցները պետք է հավաքվեն մինչև մարտի վերջը:
«Այս 4 երկրներում հումանիտար գործողություններն այս տարվա ընթացքում կարժենան ավելի քան 5,6 միլիարդ դոլար: Մեզ անհրաժեշտ է 4,4 միլիարդը` մինչև մարտի վերջը, որպեսզի կանխենք աղետը: Չնայած առատաձեռն նվիրատվություններին` մինչ օրս հավաքվել է ընդամնենն 90 միլիոն»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը:
Ըստ նրա` այս 4 երկրների շուրջ 20 միլիոն բնակիչ պարենային ապրանքների սուր պակաս է զգում: Արդեն իսկ զանգվածային սովի են մատնված հարավային Սուդանի որոշ մասեր: Մնացած տարածքներում սովի վրա հասնելը միայն ժամանակի հարց է: