Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարաձգվել է

16:05, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարաձգվել է
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է, այս մասին հայտնել է նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Ավելի վաղ պաշտպանը տեղեկացրել էր, որ դատարանի ցանկացած որոշում անվավեր է, քանի որ այն քննվում է ՀՀ քր.դատ.օր. 139 և 174 հոդվածների խախտմամբ: Նշենք, որ սեպտմբերի 22-ին երկու ամսով երկարացվել էր կալանավորման ժամկետը:
     Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Ըստ մեղադրանքի, նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:
2461 | 0
Facebook