Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ակումբներում

16:10, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ակումբներում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց մրցելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 76։66 հաշվով առավելության է հասել «Մանմուտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 19 րոպե՝ վաստակելով 7 միավոր: «Ջոնսն Ուելս»-ը, որի կազմում հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 83։75 հաշվով հաղթանակի է հասել «Էմանուել» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 2 միավոր: Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Թավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 64։74 հաշվով պարտություն է կրել «Սայթ Կարոլինա Սթեյթ» ակումբից: Թավակալյանը խաղադաշտում անցկացրել է 28 րոպե՝ վաստակելով 12 միավոր: 20 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Արկադի Մկրտիչյանի «Իդահո Վենդելս»-ը հաղթականի է հասել «Նորզրն Արիզոնա»-ի նկատմամբ՝ 65։49 հաշվով: Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 16 րոպե՝ վաստակելով 6 միավոր: «Իդահո Վենդելս»-ը 18 հանդիպումից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը Եվրալիգայի 18-րդ տուրի շրջանակներում 78։89 հաշվով պարտություն է կրել «Բարսելոնա» ակումբից: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 34 րոպե՝ վաստակելով 5 միավոր: 18-րդ տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 9-րդ հորիզոնականում է: Թուրքիայի առաջնության 15-րդ տուրում «Անադոլու Էֆես»-ը 93։83 հաշվով առավելության է հասել «Բեշիքթաշ»-ի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել 9 միավոր: 15 տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 2-րդ տեղում է:
     Կանադայի ուսանողական լիգայի ընթացիկ առաջնությունում «Թրինիթի Վեսթերն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Պողոս Թրունյանը և Վարդան Թանիելյանը, 108։76 հաշվով պարտություն է կրել «Մանիտոբա» ակումբից: Պողոս Թրունյանը խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և վաստակել 24 միավոր, իսկ Վարդան Թանիելյանը խաղադաշտում անկացրել է 19 րոպե և վաստակել 10 միավոր:

1595 | 0
Facebook