Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում ավելանում է, եվրոն և ռուբլին չնչին անկում են գրանցում

12:45, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում ավելանում է, եվրոն և ռուբլին չնչին անկում են գրանցում

Հայաստանյան բանկերն այսօր` հունվարի 19-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.
     · 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 485.10 դրամ, վաճառք` 488.91 դրամ,
     · 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 514.04 դրամ, վաճառք`522.68 դրամ,
     · 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 8.11 դրամ, վաճառք` 8.35 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 485.50 դրամ է` 5 բանկում: Նվազագույն փոխարժեքը 484.50 դրամ է` 2 բանկում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 489.50 դրամ է` 2 բանկում: Նվազագույն փոխարժեքը 488.50 դրամ է` 5 բանկում:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքը 516 դրամ է «Արցախբանկ»-ում, իսկ նվազագույն փոխարժեքն առաջարկում են 5 բանկում` 513 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 525 դրամ է` «Արցախբանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են «Արմսվիսբանկ»-ում` 521 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 8.31 դրամ է` «Պրոմեթեյ Բանկ»-ում, «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում: Նվազագույնը 8.04 դրամ է` «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 5 բանկում` 8.40 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 8.31 դրամ է՝ «Պրոմեթեյ Բանկ»-ում:

ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքների նոր թարմացումներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

2533 | 0
Facebook