Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում կյանքից հեռացած նահանգապետի կորստի վշտից 470 մարդ է մահացել

14:30, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Հնդկաստանում կյանքից հեռացած նահանգապետի կորստի վշտից 470 մարդ է մահացել

Դեկտեմբերի 5-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հնդկաստանի Թամիլանդ նահանգի նահանգապետ Ջայարամ Ջալիլալիտայը: Նրա կորստի վշտից Թամիլանդում 470 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Лента-ն:

Տեղական իշխանությունները խոստացել են փոխհատուցել բոլոր այն ընտանիքներին, որոնք տուժել են Ջալիլալիտայի մահվան առիթով սգի ժամանակ:

Հայտնի չէ, թե ինչ պայմաններում են մահացել սգացող քաղաքացիները, սակայն, ըստ լրատվականի, սգո արարողության ժամանակ գրանցվել է ինքնավնասման մի քանի դեպք:

Ջայարամ Ջալիլալիտան երեք անգամ վերընտրվել է Թամիլանդ նահանգի ղեկավարի պաշտոնում` չնայած իր անվան շուրջ ծավալված բազմաթիվ կոռուպցիոն աղմկահարույց պատմությունների: Նա հաջողություններ է ունեցել նաև դերասանական կարիերայում:

13809 | 0
Facebook