Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թվում կա «Բեշիքթաշ»-ի երկու աշխատակից

13:15, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ստամբուլի ահաբեկչության զոհերի թվում կա «Բեշիքթաշ»-ի երկու աշխատակից

Ստամբուլի «Վոդաֆոն Արենա» մարզադաշտի մերձակայքում երեկ որոտացած պայթյունի արդյունքում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկու աշխատակից է զոհվել։ Նրանցից մեկն ակումբային խանութի աշխատակից Թունջ Ունչուն է, իսկ մյուսը` մարզադաշտի անվտանգության բաժնի պետ Վեֆա Քարաքուրդուն։ «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը ցավակցություններ է հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Բեշիքթաշ» - «Բուրսասպոր» հանդիպումից (2։1) հետո մարզադաշտի հարակից տարածքում պայթյուն է որոտացել։ Կա 29 զոհ և առնվազն 166 վիրավոր։

2687 | 0
Facebook