Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանի առաջին գոլի արձագանքները

22:20, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Մխիթարյանի առաջին գոլի արձագանքները

Երեկ կայացած Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Զարյա» - «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման 48-րդ րոպեին մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլը հեղինակեց անգլիական ակումբի կազմում՝ պաշտոնական խաղերում։ Ֆուտբոլային աշխարհը բուռն արձագանքեց այդ իրադարձությանը։ Ներկայացնում ենք Մխիթարյանի և մյուսների մեկնաբանությունները։
     Հենրիխ Մխիթարյան
    
«Առաջին խաղակեսում մի փոքր դժվար էր, որովհետև վերջին փոխանցումը չէր ստացվում: Երկրորդ խաղակեսում Ուեյնն ազատ տարածություն ստեղծեց ինձ համար, գոլ խփեցի: Շատ երկար էի սպասում այս գոլին: Հաջորդ գոլս պետք է «Օլդ Թրաֆորդ»-ում լինի, որովհետև ուզում եմ սեփական հարկի տակ գոլի հեղինակ դառնալ: «Օլդ Թրաֆորդ»-ում գոլ խփելը այլ հաճույք է։ Ամեն ինչ կանեմ՝ դա իրականություն դարձնելու համար»։
     Ժոզե Մոուրինյո
    
«Մխիթարյանն ուժեղ բնավորություն ունի: Նա տրամադրված էր հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որոնք կապված էին թիմին հարմարվելու հետ և հաջողությամբ անցավ այդ ամենի միջով: Նա աշխատեց իր ֆիզիկական, մարտավարական ունակությունների վրա, և հիմա մեր ճանաչած տաղանդը մեզ հետ է։ Նա հաջող է խաղում Պրեմիեր լիգայում, Եվրոպայի լիգայում, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: Դա նրան ավելի երջանիկ է դարձնում, այնպես որ ես գոհ եմ»։
     Զլատան Իբրահիմովիչ
    
«Առաջին գոլը հիանալի էր, գեղեցիկ էր: Այդ գոլը ապահովեց հաղթական արդյունքը: Մխիթարյանը վերջին խաղերում հրաշալի է խաղում։ Ուրախ եմ նրա համար։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, և, հուսով եմ՝ կշարունակի նույն կերպ: Ես սուպերուրախ եմ նրա համար»։
     Փոլ Պոգբա
    
«Մենք գիտենք, թե ինչքան լավն է Մխիթարյանը։ Մենք դա ամեն օր տեսնում ենք մարզումներին: Նա պետք է վստահ լինի: Հիմա նա ավելի ու ավելի շատ ու լավ է խաղում։ Մենք նրա կարիքն ունենք։ Այսօր նա անհավանական էր խաղում»։
     Մայքլ Օուեն
    
«Նա հիասքանչ էր գործում: Ոգևորվում եմ նրա խաղը տեսնելիս։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պրեմիեր լիգա տեղափոխված բոլոր հայտնի ֆուտբոլիստներից ամենաշատը Մխիթարյանի խաղին էի սպասում։ Ինձ թվում է, որ նա իսկական աստղ է դառնալու «Մանչեսթր Յունայթեդ»-ում:

6545 | 1
Facebook