Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք ինչի՞ց եք հաճույք ստանում». վարչապետը` նախարարներին

12:00, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Դուք ինչի՞ց եք հաճույք ստանում». վարչապետը` նախարարներին

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աղբահանության վերաբերյալ նախագիծ էր ներկայացնում: Նա մի պահ ընդհատեց երկար զեկույցն ու վարչապետին հարցրեց՝ «Շարունակե՞մ»: Կարեն Կարապետյանը նախարարին հարցով պատասխանեց. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, դա էլ արեք»:
     Այնուհետև, երբ հարց էր ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը, Կարապետյանն ասաց. «Ժամանակը հաշվի առնելով` կողմնորոշվեք, թե ինչի՞ց եք հաճույք ստանալու»:
     Տեղեկացնենք, որ Կարեն Կարապետյանը գրեթե ամեն նիստի ժամանակ հորդորում է կառավարության անդամներին կարճ զեկուցել:

3164 | 0
Facebook