Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է

20:25, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին`ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին:
     Գորիսի, Գավառի, Սպիտակի, Վայքի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ -տեղ մերկասառույց է:
     Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1675 | 0
Facebook