Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն «անփոխարինելի երկիր» է մնում աշխարհում շատերի համար. Քերի

16:05, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ն «անփոխարինելի երկիր» է մնում աշխարհում շատերի համար. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն են մնում, որին «իր հայացքն է հառում աշխարհը», երբ օգնության կարիք ունի: Բեռլինում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների առաջ ելույթի ժամանակ Քերին խնդրել է չընկալել իր արտահայտությունները` որպես մեծամտության դրսևորում:
     Ըստ Քերիի` աշխարհում շատ երկրներ կան, որտեղ մարդիկ ուզում են ինչ-որ բան անել խաղաղության հասնելու, ճգնաժամից դուրս գալու համար և այդժամ նրանք դիմում են ԱՄՆ-ին: «Եվ միայն մի երկիր կա, որից օգնություն են սպասում՝ դա մենք ենք»,- հայտարարել է Քերին:
     Այդ կապակցությամբ նա հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի խոսքերն, ով մի անգամ «անփոխարինելի երկիր» է անվանել Ամերիկան: Քերին ասել է, որ պետքարտուղարի պաշտոնում նա ամրապնդել է իր կարծիքն այդ խոսքերի ճշմարտացիության մեջ:

4359 | 0
Facebook