Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն՝ ի հիշատակ «Շապեկոենսե»-ի զոհերի

14:20, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն՝ ի հիշատակ «Շապեկոենսե»-ի զոհերի

Բրազիլիայի և Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականները բարեգործական ընկերական հանդիպում կանցկացնեն, որի ողջ հասույթը կտրամադրվի Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներին։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի քարտուղար Դուգլաս Լունարդին հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա 2017-ի հունվարի վերջին։ Հանդիպման անցկացման վայրն ավելի ուշ կընտրի «Շապեկոենսե»-ի ղեկավարությունը։ Լունարդիի խոսքով՝ հավանաբար դա կլինի լեգենդար «Մարականա»-ն կամ «Շապեկոենսե»-ի տնային մարզադաշտը։ Բացի այդ, մամուլի քարտուղարը նշել է, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ևս 1,5 մլն դոլար կփոխանցի ակումբին՝ ողբերգության պատճառով։

6313 | 0
Facebook