Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայում ստեղծված ծաղիկների ինստալացիան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

00:10, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Դուբայում ստեղծված ծաղիկների ինստալացիան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
     Դուբայում ստեղծվել ու Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել ծաղիկների` աշխարհի ամենամեծ ինստալացիան: Ռեկորդի սահմանման փաստաթուղթն ստացել է Դուբայի ազգային այգու տնօրինությունը: A320 ուղևորատար ինքնաթիռի վրա 180 օր աշխատել է ավելի քան 200 մարդ: Ինստալացիայի համար օգտագործվել է պարտեզում աճեցված 90 տոննա ծաղիկ ու բույս: Ընդհանուր առմամբ օգտագործվել է ավելի քան 600 հազար ծաղիկ:
     Ինչ վերաբերում է պարտեզին, ապա այն ևս համարվում է ծաղիկների՝ աշխարհում ամենամեծ պարտեզը։ Dubai Miracle Garden-ում կա 45 մլն ծաղիկ, որոնք աճում են 72 հազար քմ տարածքի վրա։
Դուբայում ստեղծված ծաղիկների ինստալացիան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
7497 | 0
Facebook